Արցախում հողօգտագործողներին անհատույց օգնություն կտրամադրվի

ԱՀ գյուղատնտեսության նախարությունը տեղեկացնում է.

«Այն հողօգտագործողները, ովքեր իրենց պատկանող հողատարածքները նախապատրաստել են 2020 թվականի աշնանացանի համար, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն անհատույց տրամադրում է համապատասխան քանակության աշնանացան ցորենի (250կգ 1 հա դիմաց), գարու (160 կգ 1 հա դիմաց) և տրտիկալե (220 կգ 1 հա դիմաց) սերմ, ինչպես նաև 1 հա դիմաց 20 լ դիզվառելիք կամ համարժեք գումար:

Հայտերն ընդունվում են շրջանային գյուղբաժիններում:

Դիմել գյուղատնտեսության նախարարություն կամ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ