Չավուշօղլուն վիրավորվել է և հրաժարվել հանդիպել Փոմփեոյի հետ

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Փոմփեոն չի հանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամ կառավարության այլ առաջնորդների հետ Թուրքիա այցի ժամանակ։ Հայտնում է Bloomberg-ը։

Ամերիկացի պաշտոնատար անձինք, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փոմփեոյի՝ 7 երկիր կատարած 10-օրյա այցի կապակցությամբ, հայտարարել են, որ նա ցանկանում է կենտրոնանալ կրոնական ազատության հարցերի վրա: Նա մտադիր է Ստամբուլում հանդիպել հոգևոր գործիչների, այդ թվում՝ հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս 1-ինի հետ, սակայն չի մեկնի Անկարա։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում Փոմփեոյի ծրագրած հանդիպումները «բացարձակ անընդունելի» միջամտություն են անվանել։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ Չավուշօղլուն հրաժարվել է Ստամբուլում հանդիպել Փոմփեոյի հետ։

Սակայն թուրք պաշտոնյան, ով խնդրել է չնշել իր անունը, Bloomberg-ին պատմել է, որ Փոմփեոն մերժել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Անկարա այցելելու հրավերը, փոխարենը նրան առաջարկել է հանդիպել Ստամբուլում։ Չավուշօղլուն մերժել է՝ հրաժարվելով հանդիպել Փոմփեոյի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ