Ռուս փրկարարները ժամանել են Ստեփանակերտ


Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը երկուշաբթի օրը ժամանել է Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, փոխանցում է ТАСС-ի թղթակիցը։

Խմբի կազմում ընդգրկված են 30 մասնագետներ՝ գերատեսչության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների իրականացման կենտրոնի փրկարարներ, կապավորներ և այլք: Նրանք իրենց հետ բերել են անհրաժեշտ տեխնիկա և դաշտային ճամբար։

Տեղում կքննարկվի խմբի ավելացումը 150 փրկարարներով և աերոմոբիլային հոսպիտալով, որոնք պատրաստ են մեկնել Մոսկվայից: Հաղորդել է ՌԴ ԱԻՆ-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ