Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում

Այս պահին Ազգային ժողով է ժամանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա անվտանգությունը հսկում են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ՝ զինվորական համազգեստներով:

Նշենք, որ նա մինչ այդ առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Այս առնչությամբ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր. «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով»:

«Լուսավոր Հայաստանից» Գեւորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իրենք եւս չեն հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստ է անցկացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ