Քոչարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում դատավոր Արթուր Մկրտչայնի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ավարտվեց։

Դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը` Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երակարացնելու վերաբերյալ։

Պաշտոնաթող նախագահը, հիշեցնենք, մեղադրվում է Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու համար: Նա դեկտեմբերի 7-ից կալանավորված է: Մանրամասները՝ տեսանյութում:

իշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ