Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ

Աբու Դաբիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ:

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄԷ-ի իրադարձությունները ակտիվ լուսաբանող Հասան Սաջվանին, հրապարակելով հանդիպումից լուսանկարներ։

«Երկու առաջնորդները քննարկել են երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցերը։

Շեյխ Մոհամմեդը նաև ԱՄԷ-ի աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- գրել է Սաջվանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ