Իսրայելը պատասխան հարված է հասցրել «ՀԱՄԱՍ»խմբավորման թիրախներին


Իսրայելի պաշտպանական ուժերը պատասխան հարված են հասցրել Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան «ՀԱՄԱՍ»խմբավորման թիրախներին:Հաղորդում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ երկու հրթիռ արձակելու մասին: Մամուլի ծառայությունը նշել է, որ աշխատել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։

«Այս գիշեր Գազայից երկու հրթիռ է արձակվել Իսրայել: Ի պատասխան մեր ուժերը պարզապես հարվածել են Գազայի ստորգետնյա ենթակառուցվածքներին և «ՀԱՄԱՍ»-ի ռազմական դիրքերին», – ասել է Իսրայելի բանակը Twitter- ում:

Մամուլի ծառայությունը հավելել է, որ բանակը «գնահատում է իրավիճակը և պատրաստ է արձագանքելու «ցանկացած ահաբեկչական գործողության»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ