Դատարանը նոյեմբերի 15-ին քննելու է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նոյեմբերի 15-ին ժամը 16։00-ին քննության է առնվելու «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ հանցակից լինելը, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացումը նախապատրաստելը և 35-305-րդ հոդվածով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը նախապատրաստելը) նախատեսված կասկածանքի հիման վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ