Բաքուն հերքում է Ռուսաստանից Ադրբեջանի դեսպանին հետ կանչելու մասին լուրը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քննարկում է մի շարք լրատվամիջոցների անհիմն պնդումները Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին հետ կանչելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը:

Հինգշաբթի կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ Բյուլբյուլօղլին, մեկնաբանելով Հայաստանի երկնքում ադրբեջանական կողմից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպը, ասել էր. «Պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է պատահել»:

Այս կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե ակնկալում է, որ Բաքուն «այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ անել ողբերգական միջադեպի կապակցությամբ»:

Նման հայտարարության համար դեսպանին քննադատել էին նաև Ադրբեջանում: Նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Բաքվում դրանք  ոչ տեղին են համարում, և հույս էր հայտնել, որ միջադեպը չի խաթարի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ