Արփինե Հովհաննիսյանի խորհուրդը Ալեն Սիմոնյանին ու վերջինիս պատասխանը` Արփինե Հովհաննիսյանին

Արփինե Հովհաննիսյանը` համացանցում գրառում է կատարել

Երեկվա՝ ՄԻԵԴ որոշման թեմայով գրառմանս այսօր արձագանքել է ԱԺ փոխնախագահը։
Լուրջ և խորքային խնդիրների մասին հարցերին պատասխանելիս խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ։
Իրավաբանի դիպլոմ ունեցող պատգամավորը պետք է ընկալի, որ ինքը այլևս կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և Հայաստանը միջազգային կառույցներում ներկայացնող մարմնի փոխնախագահն է։
Ի վերջո պարոն փոխնախագահը պետք է զգույշ լինի, որ իր յուրաքանչյուր ելույթից հետո մասնագիտական հանրությունը ոչ թե մոռանա, այլ հիշի, որ պարոն Սիմոնյանը իրավաբան է։
Ինչին ի պատասխանն Ալեն Սիմոնյանն իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
Ցավոք, ես և Արփինե Հովանիսյանն ընկերներ չենք ֆեյսբուքում, ուստի ստիպված եմ այսպես պատասխանել տիկին Հովհանիսյանին․
և այսպես, ուզում եմ շնորհակալություն հայտնել Arpine Hovhannisyan -ին խորհրդի համար և խնդրել, որ ապագայում ևս իրեն ազատ զգա ինձ ուղղելու և օգնելու հարցում ինչպես հրապարակավ, այնպես էլ անձնական շփման ժամանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ