Փաշինյանը Փարիզում մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:
Միջոցառումներին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Նախքան միջոցառումները ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, որով իր դժգոհությունն էր հայտնել Էրդողանին հրավերելու կապակցությամբ։
Կազմակերպությունը նշել էր՝ «անցյալի տխուր փորձառություններից դաս քաղելու փիլիսոփայությամբ կազմակերպվող նման հավաքի ոգուն հակադիր է Թուրքիայի ներկայությունը, որը շարունակում է ուրանալ Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի կյանք խլած ցեղասպանությունը, մանավանդ որ այն կատարվել է հենց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում»։