«Իբր լրագրող Սեմյոն Պեգովից պահանջել եմ, որ հեռանա Արցախից․ սա հիմարություն է»․ Վահրամ Պողոսյան

Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ռադիոեթերում ինչ-որ Կարամբա երեկ ապատեղեկատվություն է տարածել, թե իբր պատերազմի օրերին զանգել եմ «ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին և ինչ-որ պատճառով նրանից պահանջել, որ հեռանա Արցախից:

Սա հիմարություն է:

Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել Սեմյոնի հետ. Նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից և շուտով կարձագանքի դրան:

Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ