«Անվերապահ աջակցելու ենք Մանե Թանդիլյանին». Նաիրա Զոհրաբյան

«Տիկի՛ն Թանդիլյան, իսկապես ամենածանրաբեռնված հանձնաժողովն է լինելու: Վերահսկողություն ամբողջ պետական բյուջեի նկատմամբ, ԿԲ, Հաշվեքննիչ հանձնաժողով: Ձեր պրոֆեսիոնալիզմը, միանշանակ, բավարարելու է այդ ծանր բեռը տանելու համար: Ուզում էի ասել, որ դուք ունենալու եք ԲՀԿ խմբակցության անվերապահ աջակցությունը»,- ասել է Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավորը նկատել է, որ իսկապես աննախադեպ է, որ 5  օր խորհրդարանը քննարկի ոլորտային մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում թեկնածուների առաջադրումը: Խոսքը պրոֆեսիոնալ, բովանդակային քննարկումների մասին է:

«Սա, իսկապես, շատ պոզիտիվ մեսիջ է, որ ունենալու ենք պրոֆեսիոնալ խորհրդարան, որտեղ մարդիկ եկել են աշխատելու համար:

Ուզում եմ նշել, որ ԲՀԿ-ն աջակցելու է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված ոլորտային բոլոր հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, հարց և պատասխանի քննարկումների ժամանակ մենք տեսանք, որ իսկապես առաջադրվել են մարդիկ, թեկնածուներ, որոնցից յուրաքանչյուրը կարողանալու է անել առավելագույնը, որպեսզի մենք խորհրդարանական մեր աշխատանքը կարողանանք կազմակերպել գրագետ, պրոֆեսիոնալ, ես հույս ունեմ, որ մենք այս ոգով էլ շարունակելու ենք»,- եզրափակել է Զոհրաբյանը:

տեսանյութը`   shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ