«20, 50 տարի հետո ջուրն ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը». Արմեն Սարգսյան

«Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը։ ԱՄԷ-ն հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրով։ Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է»,- Աբու Դաբիում հայ համայնքի հետ հանդիպմանը ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը։

«Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն է, որովհետև մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել, որ մենք փոքր պետություն ենք կամ նույնիսկ ունենք փոքր երկու պետություն, բայց համաշխարհային ազգ ենք` իրար հետ շատ սերտ կապված։

Մենք ստեղծել ենք 21-րդ դարի փոքրիկ տիպարը, որովհետև 21-րդ դարում ամբողջ աշխարհը, ողջ աշխարհի բնակչությունը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Ավստրալիայից մինչև Ռուսաստան, Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ, ապրելու է որպես մեկ ընդհանուր ընտանիք՝ մարդկության ընտանիք:

Աշխարհը գնալով փոքրանում է, քանի որ բնակչությունն է մեծանում: Փոքրանում է, որովհետև բոլորս իրար հետ կապված ենք:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ