ԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտին զուգահեռ թուրքական կառավարությունը դադարեցրել է թրքամետ սիրիական խմբավորումներից վարձկանների ուղարկել Ադրբեջան՝ կռվելու ադրբեջանական ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:
Կենտրոնի հաղորդմամբ ռազմական գործողությունները դադարեցվել են նաև Լիբիայում, որտեղից ևս սիրիացի վարձկանները վերադառնում են հայրենիք:
Մասնագետները տեղեկացնում են, որ առնվազն 789 թրքամետ սիրիացի գրոհային է սպանվել Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ: Նրանցից 496-ը սպանվել է Լիբիայում, 293-ը՝ Ղարաբաղում, մինչդեռ հարյուրավորները վիրավոր են: