«Տղաս մի քանի ընկերների հետ մնացել ա մինչև վերջ կռիվ են տվել: Չեն փախել որոշ աֆիցեռների պես ». պատմում է զինվորի հայրը

Ժամկետային զինծառայող, սերժանտ, դիքի ավագ Նարեկ Գևորգյանը 10 օր է, ինչ անհետ կորած է: Այդ մասին 24news-ին հայտնում է նրա հայրը՝ Ռոման Գևորգյանը:

Որդին Ջաբրայիլում է մարտական գործողությունների մասնակցել, ծառայակից ընկերների հետ 3 դիրք են գրավել, հետո հանկարծակի թշնամու տանկերին են հանդիպել:

«Հետ նահանջի հրաման են ստացել: Տղաս մի քանի ընկերների հետ մնացել ա մեծ փոսի մեջ, էդ ընթացքում մինչև վերջ կռիվ են տվել: Չեն փախել որոշ աֆիցեռների պես: Բայց թուրքի սնարյադը ընկել է փոսի մեջ, որտեղ տղաս ու ընկերներն էին»,- պատմում է Նարեկի հայրը:

Նա նաև նշեց, որ որդու ծառայակից ընկերները, որոնք հետ նահանջած են եղել, պատմել են, որ Նարեկը ողջ էր, սակայն նրա ոտքերը ջարդված էին:

«Տղաս ողջ ա եղել ու ասել է, որ փախնեն-փրկվեն ծառայակից ընկերները: Էդ փոսի մեջ ահագին վիրավորներ են եղել, հնարավոր ա եղել երեխաներին փրկել, բայց չեն փրկել»,-պատմում է Ռոման Գևորգյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ