Զոհվել է Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդանը

Պատերազմում զոհվել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդան Ամալյանը:

Այս մասին տեղեկանում ենք երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից:

«Ամալյան Դավոյի տղան էլ ա զոհվել», – գրել է երգահանը:

Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ զոհված հայ զինվորների: Այսօր չի հնչել ոչ մի քաղաքական հայտարարություն:

Ցուցարարները մոմերով շարժվել են Հյուսիսային պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ, ապա՝ Մաշտոցի պողոտա և կանգ են առել Մատենադարանին հարող տարածքում: Տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ