«Ամեն մեկս պետք է մյուսի վրա պարապի». Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Միքայել Մինասյանին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցինք օրեր առաջ խորհրդարանում ԲՀԿ-ԼՀԿ հակամարտության մասին։

Գագիկ Ծառուկյան նշեց, թե իրենք չեն մենամարտում ոչ ոքի հետ և այստեղ են գործ անելու համար։ Նա արձագանքեց նաև Միքայել Մինասյանի այն հայտարարություններին, թե իրական ընդդիմություն խորհրդարանում չկա։

Գագիկ Ծառուկյանն ասաց.

«Ով ինչ ասում է՝ իրա համար է ասում, դու ուզում ես, որ ես երկու բառ ասեմ, բայց Ծառուկյանին հունից չեք կարող ասել: Եթե անվանական Ծառուկյանին, ԲՀԿ-ին ասի, դա՝ ուրիշ»:

Դիտարկմանը, որ խորհրդարանում երկու ուժ կա, որից մեկն էլ ԲՀԿ-ն է եւ ըստ էության Մինասյանի խոսքն ուղղված էր նաեւ ԲՀԿ-ին, Ծառուկյանը մեկնաբանեց.

«Մենք կենտրոնամետ ուժ ենք, մեր ցանկությունն է, որ լինի տնտեսական հեղափոխություն, որ մարդիկ հետ գան: Մենք հազար խնդիր ունենք լուծելու, եղբայր, եթե ամեն մեկս պետք է մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ