Դադիվանքի մոտ կտեղադրվի ռուս խաղաղապահների դիտակետ, որը կհսկի տաճարը

Kostnews տելեգրամի ալիքն Արցախից ռուս խաղաղապահների լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել. «Ռուս խաղաղապահները՝ Դադիվանքի մոտ: Այստեղ տեղադրվելու է դիտակետ, որը կհսկի տաճարը»:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ռուսական ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ