Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում այցելել են Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի:
Նրանք ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկինը՝ Նունե Սարգսյանը սեղանի թենիս են խաղում։
Տեսանյութի մեկնաբանության մեջ նշված է, որ ամուսինները «պինգ-պոնգ» են խաղում Աբու Դաբիի հայկական եկեղեցում։