Իրավապահները խուզարկել են Արթուր Վանեցյանի տունը

Մեր տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ն և Ոստիկանությունը մտել են «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի տուն ու խուզարկություն են անում: Թե ինչի համար են ստուգումներ անցկացվում և թե ինչ են փնտրում, առայժմ հայտնի չէ:

Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց:

Նշենք, որ երեկ գիշեր դատարանը Գագիկ Ծառուկյանին, Արթուր Վանեցյանին, Իշխան Սաղաթելյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակեց։

Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով (Չարտոնված հանրահավաքի կազմակերպում և մասնակցություն) ։ Հոդվածը նախատեսում է 200-300 հազար դրամի (մոտ 500-600 դոլար) տուգանք կամ 15 օրից մինչև  2 ամիս ժամկետով կալանք:

Արթուր Վանեցյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով(Չարտոնված հանրահավաքի կազմակերպում և մասնակցություն) և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը)։

Իշխան Սաղաթելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով(Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ