Երևանից Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ՝ տեղափոխելով արցախցիների

 Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ՝ տեղափոխելով պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած արցախցիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ հիշեցնելով այս մասով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածությունը:

Հետագա փոխադրումների հետ կապված՝ Երևանում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Քաղաքապետարանի դիմաց կային Արցախ վերադառնալ ցանկացողներ ստեփանակերտցիներ, մարտունեցիներ:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ