«Արծրուն ջան, քո տառապանքը անձամբ եմ տեսել, անձամբ եմ տեսել, թե ինչպես ես լուռ արտասվել յուրաքանչուր զինվորի կորստով…». Գարիկ Գալիկյան

Մարտական իրադարձությունների մասին օպերատիվ ու ոգեշունչ տեղեկություններ հաղորդող Արծրուն Հովհաննիսյանն այս օրերին հայտնվել է քննադատության թիրա խում:

Նա իր սոցհարթակում ամփոփիչ հրապարակում է արել՝ հայտնելով, որ այլևս որոշել է զբաղվել ոլորտի գիտական զարգացմամբ եւ մանկավարժական գործունեությամբ: Նրա սույն հրապարակումն իր սոցհարթակում տարածել է փաստաբան Գարիկ Գալիկյանը՝ կցելով հուզիչ նախաբան: Նա գրել է.

Արծրուն Հովհաննիսյան ջան, եղբայր, քո տառապանքը անձամբ եմ տեսել, անձամբ եմ տեսել թե ինչպես էս լուռ արտասվել յուրաքանչուր զինվորի կորստով, յուրաքանչուր անհաջողությամբ, ինչպես նաև ցնծացել ցանկացած հաջողությամբ։
Քո ապրումներին ականատես եմ եղել անձամբ, հիշում եմ ինչ հավատով էիր լցվաց, ինչպես էիր ոգևորում ու հավատում, որ հաղթելու ենք։

Եղբայր Դու կատարյալ էս կատարել Քո աշխատանքը, ուժ էս տվել ազգին։ Աստված պահապան Քեզ ու Քո ընտանիքին։
Հպարտ եմ, որ ճանաչում եմ Քեզ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ