Մովսես Երեմյանը հրապարակել է որդու առաջին լուսանկարը

Դերասան Մովսես Երեմյանը հրապարակել է իր և կնոջ՝ Աննա Սիմոնյանի որդու առաջին լուսանկարը։ Անրին երեկ դարձել է 6 ամսական։ Երկար ժամանակ ծնողները ցույց չէին տալիս երեխայի դեմքը, բայց երեկ բացառություն են արել։ Լուսանկարը դերասանը մեկնաբանել է այսպես.

«Հրաշք Անրի… Թող քո առաջ բացվեն բոլոր դռները, որ կարողանաս սիրես ու վայելես այս կյանքը: Առողջ եղիր մարմնով ու հոգով, որովհետև մնացած ամեն բան քո ձեռքերում է:

Թող հաջողությունը դառնա ստվերդ ու հետևի քեզ ամենուր: Թող սերը առաջնորդի քեզ կյանքում, որ ձեռք բերես մնայուն արժեքներ: Ավելի հաճախ ժպտա, որ երկարի մեր կյանքը: Աստված քեզ հետ, տղաս»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ