Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի

Մեր անհաջողությունները, երբ որ սկսվել են ռազմաճակատում, մեր  քաղաքական խնդիրն է եղել բեկում մտցնել տրամաբանության մեջ, և սրա համար արել ենք այն ամեն ինչը ինչը հնարավոր է:

«Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպելը: Այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլևս իմաստ չունի, դրանից առաջ չի եղել նման իրավիճակ, և մեր բանակը, Զու ԳՇ-ն, ՊԲ-ն կռվել են մինչև վերջին վայրկյանը: Ինձ ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, որոնք մենք փորձել ենք ինչ-որ ձևով լուծել:

Որն է այդ կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք: Այդ կետը Շուշիի անկումն է:

Ուզում եմ, որ հանրությունն իմանա. Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի:

Ես ասել եմ, որ չենք կարող Շուշին հանձնել, որովհետև Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն»,-Առաջին ալիքին տված հարցազրույցում ասաց վարչապետը:

Փաշինյանը  զրույցի ընթացքում նաև նշեց, որ պետք է դիտարկել 2 հանգամանք. կա՞ արդյոք հեռանկար իրավիճակը փոխելու և որն է պատերազմը կանգնեցնելու գինը:

«Շուշին, այո, ընկել է, և ընկնելուց հետո 2 անգամ Շուշին ետ գրավելու, ետ ազատագրելու փորձեր են եղել: Առաջին փորձը չի ստացվել ընդհանրապես: Երկրորդ փորձի ընթացքում մեկ խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի՝ մուտք գործել և դիրքավորվել Շուշիում: Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, և, ըստ էության, Շուշին շարունակել է մնալ ընկած:

Ես Ձեզ ուրիշ բան կարող եմ ասել: Նաև շատ միֆեր կան Շուշիի հետ կապված: Օրինակ, ինձ հենց այդ օրերին լուր տվեցին, որ 50 հոգանոց խումբ կա, որը դեռ շարունակում է՝ այն ժամանակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է:

Եվ, բնականաբար, այդ իրավիճակում, ով ինֆորմացիան տալիս էր, ես կոնտակտ խնդրեցի, թե ո՞վ կա այդ խմբում, ո՞վ է, որ այդտեղ է գտնվում: Եվ, բնականաբար, փոխանցեցի զինվորականներին, որովհետև այլ ալիքով էր եկել այդ տեղեկատվությունը: Հետագա պարզաբանումների ընթացքում պարզվեց, որ այդ անձն իրականում գտնվում է Ստեփանակերտում:

Ես նկատի ունեմ, որ շատ դեպքերում տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքվում էին»,-ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ