Իրանի տարածք վարձկանների մուտքը կանխելիս իրանցի 3 սահմանապահ է զոհվել

Իրանցի երեք սահմանապահներ են զոհվել երկրի հյուսիս-արևմտյան հատվածում, Արևմտյան Ադրբեջան նահանգում։ Հաղորդում է Ռիա Նովոստիի տելեգրամյանը ալիքը։ Իշխանությունների հաղորդմամբ նրանք չեն թողել, որ վարձկանները մուտք գործեն Իրանի տարածք։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նշենք, որ այսօր էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարարել, որ
զինյալները (ահաբեկիչները), որոնք տեղափոխվել են (Ղարաբաղ), ցավոք, չեն անհետացել, չեն գոլորշիացել:

«Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի, և բոլոր կողմերը, որոնք հետաքրքրված են խաղաղությամբ այս տարածաշրջանում, պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու համար»,- ասել էր Զախարովան։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ