«Դրանք նախկին օլիգարխների զորախմբերն էին…». Անդրանիկ Քոչարյանը՝ կառավարական շենքեր ներխուժած անձանց մասին

«Ես համոզված եմ՝ դրանք բոլորը նախկին օլիգարխների զորախմբերն էին, որոնք էս 2 տարի ներծծվել էին, անհետացել, մեկ էլ մեկ կնոպկայով, ինչ արագությամբ լցվեցին պետական կառավարման շենքերը ավերելու եւ նորից անհետացան».

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի, Կառավարության շենքեր եւ կառավարական առանձնատներ ներխուժած անձանց՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Վերջինիս համոզմամբ՝ նրանք խուժաններ էին, որոնք միշտ կառավարելի են եղել նախկին իշխանության ձեռքին՝ ընտրությունների համար, ընտրություններից հետո՝ որպես իշխանություն, եւ նրանք միանգամից՝ դեռ տեքստը (ՀՀ վարչապետի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների ստորագրած հայտարարությունը հրադադարի վերաբերյալ-խմբ.) չկարդացած՝ պատրաստ էին գալ եւ պետական կառավարման շենքերը ավերել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ