Մեր սիրելի ու վիրավոր Ստեփանակերտը վերստին լուսավորվում է և կանչում իր զավակներին դեպի տուն

Մեր սիրելի ու վիրավոր Ստեփանակերտը վերստին լուսավորվում է և կանչում իր զավակներին դեպի տուն, գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ու կից լուսանկար հրապարակել։

«Աշխատանքային վազքի մեջ որոշեցինք այցելել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճար, ինչպես նաև ցուցադրել հեռավոր ստեփանակերտցիներին իրենց սիրելի հատվածներից մեկը»,- գրել է նա:

Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նախաձեռնությամբ, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործուն մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակում:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը երկու կողմի համար կարևորել է այդ առաքելությունը, ընդգծել, որ ծառայությունը պատրաստ է մարդասիրական նպատակներով ցանկացած աշխատանքի:

Օրվա երկրորդ կեսին փրկարարական մի քանի ջոկատներ իրենց անմիջական մասնակցությունն են բերել դիերի որոնման և փոխանակման գործում:
Փրկարարների հումանիտար աշխատանքը տեղում համակարգել է Կարեն Սարգսյանը՝ համագործակնցելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և

ԿԽՄԿ առաքելության պատասխանատուների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ