ԵՄ-ն հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին

Ղարաբաղի ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանն օգնելու պատրաստակամություն է հայտնել Եվրամիությունը:

Բրյուսելն արդեն հատկացրել է մոտ 1 մլն եվրոյի արտակարգ օգնության՝ հայտնում է DW-ն:

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզը պատրաստ է օգնել կայացնելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ և հավասարակշռված լուծում:

Ֆրանսիայի ղեկավարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ