Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է Ալիևից

Ադրբեջանական ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին դժգոհություն է հայտնել Շուշիում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ադրբեջանցի ընդդիմադիրը նկար է հրապարակել Շուշիից և հարց է ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե ինչ գործ ունեն Ռուսաստանի զինված ուժերը Շուշիում:

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ ու Շուշի։

Ստեփանակերտի հետ կապված հարցը պարզ է: Ի՞նչ գործ ունի ռուսական բանակը Շուշիում։ Մենք սպասում ենք կառավարության բացատրությանը»,- գրել է Ալիևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ