Ռուս և թուրք ռազմական ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում պատերազմի դադարեցումից հետո հետագա քայլերը

Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ որոշումը և հետագա քայլերը: Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում թուրքական և ռուսական ռազմական պատվիրակությունների բանակցությունների տեխնիկական մասն ավարտվել է: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի հայտարարումից հետո կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում ՝ Իդլիբում: Բանակցությունները կշարունակվեն վաղը», — հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ից ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ