Ֆրանսիայում դանակով դեռահասի վրա են հարձակվել դպրոցի մերձակայքում

14-ամյա դեռահասը դանակով հասցված մի քանի վերքեր է ստացել Ֆրանսիայի դպրոցներից մեկի մերձակայքում: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում, Ավրիլլա կոմունայի Մեն և Լուարա դեպարտամենտում:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ներկայում դեռահասը տեղափոփվել է վերակենդանացման բաժանմունք: Հարձակման պատճառն առայժմ հայտնի չէ:

ԶԼՄ-ների տվյալներով, երեք մարդ, որոնք կարող են մասնակից լինել միջադեպին, փախուստի են դիմել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ