Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով

«Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով: Շրջանառվող տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ 1981-ից 1991 թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո միացել է Արցախի համար մղվող ազատագրական պայքարին[5]։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։

1992 թվականի նոյեմբերի 5-ից ծառայում է Պաշտպանության Բանակում։ 1992-2016 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՊԲ-ում՝ լինելով պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար։ 2016 թվականի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար։

2018 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2020 թվականին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ