«Անօթևան կամ փողոցում հայտնված արցախցիներ չկան…». Միքայել Վիրաբյան

 ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը խոսել է այն մասին, թե ինչպես է լուծվում ԱՀ-ից ՀՀ տեղափոխված քաղաքացիների կեցության հարցը: Վիրաբյանն ասել է, որ այդ հարցով զբաղվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաությունը: Աշխատում են համագործակցության սկզբունքով, անընդհատ կապի մեջ են.

«Ահազանգերը տեղ ենք հասցնում, լինում է ժամանակ, որ միասնական լուծում ենք տալիս»,- ասել է Վիրաբյանը՝ հորդորելով արցախցիներին ընդունել առաջարկները, պարտադիր չդարձնել հանգամանքը, որ միայն Երևանում պետք է կացարան ունենան: Այդ հնարավորությունը թողնել նրանց, ովքեր անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեն:

Ըստ Միքայել Վիրաբյանի՝ անօթևան կամ փողոցում հայտնված քաղաքացիներ չկան, կացարանները թե՛ հյուրանոցներն են, թե՛ պետական հաստատությունները:

«Հյուրանոցների մասով կոմունալ վճարները պետությունը կվերցնի իր վրա, իսկ հյուրընկալված կամ հյուրընկալվող ԱՀ քաղաքացիների մասով, կարծում եմ, շուտով կլինի ՀՀ-ի որոշումը, որը կհրապարակվի և ազգաբնակչությունը տեղյակ կլինի՝ ոնց են իրագործում»,- ասել է Վիրաբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ