Հայրենիքի համար նահատակված տղեքի դիակները դեռ Չեն հուղարկավորվել, իսկ «հայրենասեր» խաղացող Ծառուկյանը բերանը բաց հռհռում է

Պատերազմի ավարտից մինչ այսօր հայրենիքի պաշտպանության համար առաջնագծում իրենց կյանքի գնով դիրքերը պահող մեր նահատակված հերոսներից ոմանց մարմինները դեռ դիրքերում են, ոմանց էլ չեն հասցրել դեռ հուղարկավորել, այս անդառնալի ցավով սգում է ամբողջ ազգը, ամբողջ երկրի վրա սուգ է իջել, բայց դա չի վերաբերվում Ծառուկյան Գագոյին։

Դեռևս հոկտեմբերի 26-ին նույն Ծառուկյան մեծ շուքով կամուֆլյաժ հագած նիվաներն էր ցուցադրում ու հայտարարում, որ գնալու է դիրքեր, պաշտպանելու է հայրենիքը, կռվելու է թշնամու դեմ:

Բայց մինչ օրս ոչ դիրքեր գնաց, ոչ կռվեց, ոչ հայրենիքը պաշտպանեց և ոչ էլ կամուֆլյաժ հագած նիվաները հասան դիրքեր: Փոխարենը դուրս եկավ փողոց ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեց:

Իսկ այսօր իրեն հատուկ անմեղսունակի նման քահ-քահ ծիծաղում է, երբ ամբողջ ազգը սգում է մեր հերոս նահատակներին, երբ հայրենիքի պաշտպանության համար ընկած տղեքից ոմանց մարմինները դեռ դիրքերից չեն հասցրել իջեցնել ու հուղարկավորել:

Սա է Ծառուկյան Գագոյի հայրենասիրությունը և պատահական չէ, որ վերջինիս վրա կնքել են հայտնի մականունը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ