Լավրովի նոր պլանն Արցախում. ի՞նչ է սպասվում

Ռուսաստանը 2019 թվականին առաջընթաց է ակնկալում Արցախի կարգավորման գործընթացում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, թե Արցախի հակամարտությունն արդեն ձեռք է բերում հնացող հակամարտության հատկանիշ, սակայն անգամ այդ դեպքում հնարավոր է լուծումներ, եթե լինի բարի կամքի դրսեւորում թե Երեւանից, թե Բաքվից:

Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը հայտարարում է, որ աջակցության են արժանի հանգուցալուծում գտնելու պատրաստակամության վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունները, «հուսով ենք, որ հայաստանյան բարեկամներն էլ կպատասխանեն փոխադարձաբար»:

Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները պարունակում են մի շարք հետաքրքիր հատկանիշներ: Օրինակ, Լավրովը հայտարարում է, որ Արցախի հակամարտությունը ձեռք է բերում «հնացող» հակամարտության հատկանիշներ:

Դա գործնականում հայտարարություն է այն մասին, որ օրակարգում ավելի ու ավելի է արդիականանում հակամարտությունն այսպես ասած «պահածոյացնելու» հարցը:

աղբյուրը՝   lragir.am  

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ