«Երևի հասկացաք, թե ինչու են ոստիկանների ձեռքերն այս վիճակում»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երևի հասկացաք, թե ինչու են ոստիկանների ձեռքերն այս վիճակում:

Որովհետև առաջնագծում են եղել, որովհետև դիրք են պահել, կռիվ են տվել թշնամու դեմ… ու ասեմ, նոր են վերադարձել ու վերադառնալուց հետո էլ չեն հասցրել հանգստանալ, նորից ծառայության են անցել… էլի կռիվ են տալիս, էլի դիրք են պահում, բայց էս անգամ ներքին թշնամուց։

Պետական կառույցներն են պահպանում Արցախի հարցով «մտահոգվող» ժամացույց, օծանելիք, պիջակ, վարորդական իրավունք գողացողներից, պետական գույքը փչացնողներից, միայն իրենց շահի մասին մտածող հեղաշրջման փորձ անողներից…

Շնորհակալ եմ տղեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ