ԼՂ կարգավիճակը կորոշվի տարածաշրջանի բնակիչների իրավունքների հստակեցումից հետո

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այս տարածաշրջանի բոլոր կատեգորիաների բնակիչների իրավունքների հստակեցումից հետո՝ ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ելնում ենք նրանից, որ այդ կարգավիճակը որոշվելու է կախված այն բանից, թե ինչ գործողություններ մենք պետք է ձեռնարկենք Լեռնային Ղարաբաղում ազգային-կրոնական համերաշխության վերականգնմանն օգնելու համար, ինչպես եղել է երկար տարիներ՝ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկսված պատերազմը, որն աղետալի հետևանքներով է ավարտվել», — հայտնել է Սերգեյ Լավրովը:

«Կարգավիճակը կարելի է որոշել բացառապես այն բանից հետո, երբ պարզ դառնա, թե ինչ իրավունքներ են տրամադրվելու բոլոր նրանց, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում ու իրավունք ունեն վերադառնալու, և, իհարկե, նրանց, ովքեր այս ընթացքում շարունակում էին այդ տարածքում ապրել», — նշել է Լավրովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ