Լավրովը հորդորել է ուշադրություն դարձնել Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանման հարցին:

«Համոզված եմ, որ այժմ, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք գալիս ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այս երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձվի:

Ընդհանրապես շատ բան պետք է արվի որպեսզի և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը, որը սերտորեն, խորապես պատմականորեն կապված է Ղարաբաղի հետ, դառնա նաև միավորող կետ այն քայլերի համար, որոնք պետք է կատարվեն»,- ասել է Լավրովը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ