Պուտինը ԼՂ-ում խաղաղությանն աջակցության միջոցների մասին հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղությանն աջակցության միջոցների մասին հրամանագիր է ստորագրել։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ՌԴ ղեկավարը պաշտպանության նախարարին հանձնարարել է տարեկան առնվազն երկու անգամ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ռոտացիա իրականացնել։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կազմված է լինելու 1960 զինծառայողից, 90 զրահամեքենայից, 380 ավտոոմեքենայից և այլ տեխնիկայից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ