ԼՂ հարցով խորհրդատվությունների համար Ֆրանսիայից և ԱՄՆ-ից պատվիրակությունները կայցելեն ՌԴ

Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների և ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ողջունել ձեռք բերված հրադադարի համաձայնությունները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դրանք համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախաձեռնություններին», – ասել է Լավրովն առցանց մամուլի ասուլիսում:

«Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում հեռու մնալ ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերներից: Ավելին, մենք նրանց հրավիրել ենք Մոսկվա, նրանք առաջիկա օրերին կլինեն այստեղ մանրամասն զրույցի համար, թե ինչպես կարող են նպաստել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»,- շեշտել է Լավրովը:

Ռուսաստանի նախարարը հատկապես նշել է, որ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, էթնո-դավանանքային խմբերի համակեցության, մշակութային, կրոնական վայրերի վերածննդի, դրանց անվտանգ և հարգալից գործունեության ապահովման հարցում մեծ դերակատարում կարող են ունենալ համանախագահները, ՄԱԿ-ի կազմակերպությունների հետ, ինչպիսին է նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ