Թուրքիան կրկին հայտարարել է ԼՂ-ում խաղաղապահ առաքելությանն իր մասնակցության մասին

Չնայած բազմաթիվ հերքումներին, Թուրքիայում կրկնել են, որ Թուրքիայի զինված ուժերը ԼՂ-ում խաղաղապահ առաքելության մաս կկազմեն։
«Թուրքիան կմասնակցի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների պահպանման վերահսկման ու մշտադիտարկման գործընթացին։ Թուրք զինվորականները կգործեն համատեղ խաղաղապահական առաքելության կազմում»,-Թուրքիայի պաշտպանության նախարար Հաքար Հուլուսիի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Ռուսաստանը և Թուրքիան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող համատեղ կենտրոն ստեղծելու մասին, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

«Ղարաբաղի հարցով Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի համատեղ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա հուսալի վերահսկողություն իրականացնել ռազմական գործողությունների դադարեցման նկատմամբ», — ասել է Ռուսաստանի Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ