ԱԱԾ-ն ձերբակալել է Էդուարդ Շարմազանովին

ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին, նա կալանավորվել է 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։

Այս մասին  հայտնել է նրա օգնական Գեղամ Պետրոսյանը, ով մանրամասնել է, որ մեկ ժամ առաջ էր Շարմազանովը հրավիրվել ԱԱԾ։

ԱԱԾ-ում ԱԺ նախկին փոխնախագահը կպահվի 72 ժամ։ Նշենք, Շարմազանովը ևս մասնակցում էր 17 կուսակցություների հրավիրած հանրահավաքին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ