ԱՀ նախագահի խոսնակը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրում է ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը տներից

Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից: Այս մասին գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել:

Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է Վահրամ Պողոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ