ՌԴ ՊՆ-ը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ է ներկայացրել

ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ է տրամադրել «ՌԻԱ «Նովոստիին»:

Նախօրեին Հայաստան են ժամանել ռուս զինվորականները։ Նրանց մի մասն արդեն ուղևորվել է նշանակման շրջան։ Նրանք 16 դիտակետ կտեղադրեն շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։

Ռուսական բանակի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ խաղաղապահները հագեցած են «Տիգր» և «Թայֆուն» զրահամեքենաներով:

«Խաղաղապահ առաքելության անցկացման շրջանում կկատարեն նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանման խնդիրները… Նրանց վրա դրված է կողմերի շփման գծի երկայնքով պարեկություն, շարասյուների և բեռների ուղեկցում»,- պատմել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ