Պուտինն ու Ալիևը Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը չեն քննարկել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ նախագահներ Պուտինն ու Ալիևը չեն քննարկել Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Ոչ, համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսակցություն չի եղել: Այս թեման երբեք չի քննարկվել: Փոխգործակցության համատեղ կենտրոնը կլինի Ադրբեջանի տարածքում ոչ թե Ղարաբաղում: Մենք խոսում ենք դիտարկման կենտրոնի մասին»,- ասել է Պեսկովը:

Չորեքշաբթի լրագրողների խնդրանքով նա այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակած ձայնագրությունը, որը վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցին: Ալիևը նշում է Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության համատեղ խաղաղապահ առաքելության մասին:

Դիտարկման 16 կետ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի երկու կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գործողությունների գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ