Ռուսաստանը փակել է առեւտրի ներկայացուցչությունները Լիտվայում եւ Ուկրաինայում

Ռուսաստանը փակել Է առեւտրի ներկայացուցչությունները Լիտվայում եւ Ուկրաինայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համապատասխան որոշումն ստորագրել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Դրանց փակումը սեպտեմբեր ամսին առաջարկել Էր արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը: Գերատեսչությունում հիշեցրել են, որ ամռանը Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել Է Ռուսաստանի հետ փոխադարձ առեւտրի ներկայացուցչություններ հիմնելու վերաբերյալ համաձայնագրի գործողությունը: Ինչ վերաբերում Է Լիտվային, ապա այստեղ նախարարության փորձագետները ներկայացուցչության աշխատանքը համարել են անհեռանկարային՝ հաշվի առնելով ապրանքաշրջանառության անկումը:

2020 թվականի առաջին կիսամյակում այն կրճատվել Է մեկ երրորդով: Փակվելուց հետո Ռուսաստանին առեւտրի ներկայացուցչություններ են մնացել 58 երկրներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ