Ալիեւը ձայնագրություն է հրապարակել, որտեղ Պուտինի հետ խոսել է ռուս-թուրքական ուժերի մասին

Ռուս-թուրքական խաղաղապահների տեղակայման թեման Ղարաբաղում չի քննարկվել կարգավորման բանակցությունների ընթացքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Ոչ, համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել: Այս թեման երբեք չի քննարկվել: Փոխգործակցության համատեղ գոտին կլինի Ադրբեջանի տարածքում, դա Ղարաբաղը չի լինի, եւ խոսքը մոնիտորինգային կենտրոնի մասին է»,- ասել է Պեսկովը:

Այդպես նա լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի ձայնագրության հրապարակումը: Զրույցի ընթացքում Ալիեւը խոսում էր նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության համատեղ խաղաղապահ առաքելության մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ