Ազատության հրապարակից 79 անձ բերվել է ոստիկանություն


Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքից 79 անձ բերվել է ոստիկանություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«ժամը 13:30-ի դրությամբ 79 անձ բերվել է ոստիկանություն»,- նշեցին ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը:
Հիշեցնենք, որ 17 կուսակցությունների խորհուրդը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ այսօր՝ 13։00-ին հրավիրելով հանրահավաք, ուր պետք է ներկայացվի ստեղծված իրավիճակի ելքը։ Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ