«60 տարեկան տղա եմ, գիշերային ակումբ չեմ գնացել». Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի կողմից Հրազդանում գիշերային ակումբների գործունեությունը դադարեցնելու որոշմանը:

«Սևակը չի դրել փակում էդ ակումբները, ընդամենը լիցենզիա չի տալիս, որ էդ ձևաչափի մեջ էդ ակումբները գործեն: Թույլտվություն տալիս ա քաղաքապետարանը, բնակիչներից շատ բողոքներ կան, որ նման բաներ են լինում, այնտեղի երիտասարդները պարտքերի տակ են ընկնում, գումարներ են վերցնում, գնում են, մասնակցում են: Շատ մեծ պրոբլեմների առաջ ա կանգնել ազգաբնակչությունը, ընտեղ հարբեցողության տեղ ա: Դեպքեր են եղել, դանակահարություն, կարաք դիմեք ոստիկանություն, կասեն»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Միքայելյանը հստակեցնելով նշեց՝ խոսքը 10 ակումբի մասին է: Իսկ այդ որոշման առիթով քննադատություններին էլ պատասխանում է` պարտադիր չէ գիշերային ակումբներն այդ ձեւաչափով գործեն, թող լինեն ակումբներ, որտեղ մարդիկ իրենց ժամանցը կանցկացնեն: Նա պնդում է, որ իր քաղաքապետ որդին կամայական որոշում չի կայացրել, այլ ընդառաջ է գնացել ազգաբնակչության բողոքներին:

Լրագրողի դիտարկմանը`դրանք հասարակաց տա՞ն կարգավիճակ են ունեցել, պատասխանեց. «Ես նման բան չասացի, բայց ազգաբնակչությունը բողոքում է»: «Ես չգիտեմ՝ ես 60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել, չգիտեմ ինչեր են կատարվում»,- ասաց նա` հավելելով, որ ինքը չի խառնվում Սեւակի գործերին, բայց այս տարիների ընթացքում որպես պատգամավոր միշտ այդ բողոքները լսել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ